Մետրոպոլիտենում, «Զվարթնոցում» և այլ օբյեկտներում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ ԱԻՆ

Երևանի մետրոպոլիտենում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել, այսօր մետրոպոլիտենն իր աշխատանքը սկսել է սովորական ժամանակացույցով ՝ ժամը 07.00-ից, հայտնում են մետրոպոլիտենից։

Երեկ երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն էր ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր 10 կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Տեղազննման աշխատանքներից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button