Շոլց․ «Գազպրոմ»-ին պատկանող տուրբինը ցանկացած պահի կարող է վերադարձվել Ռուսաստան»

Բեռլինը պատրաստ է «Հյուսիսային հոսք 1» գազատարի տուրբիններից մեկը, որ օրերս վերանորոգումից հետո Կանադայից տեղափոխվել է Գերմանիա, փոխանցել «Գազպրոմ» ընկերությանը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը՝ գազային տուրբինի վերատեղադրման հետ կապված քաշքշուկի համար մեղադրելով ռուսական կողմին։

«Կարևոր է հստակեցնել հետևյալ հանգամանքը՝ տուրբինը կարող է [Ռուսաստան] տեղափոխվել ցանկացած պահի։ Դրա համար որևէ խոչընդոտ գոյություն չունի։ Ռուսաստանցի գնորդները պարզապես պետք է հետաքրքրություն ցուցաբերեն սարքավորման հանդեպ և մեզ տրամադրեն անհրաժեշտ մաքսային և տրանսպորտային տեղեկատվությունը։ Մնացյալ բոլոր թույլտվությունները արդեն մեր ձեռքին են», – հայտարարել է գերմանական կառավարության ղեկավարը։

«Հյուսիսային հոսք 1» գազատարի վրա տեղադրված տուրբինը անցած տարվանից վերանորոգվում էր Siemens Energy ընկերության Կանադայում գտնվող գործարանում։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո դրա վերադարձը դժվարացավ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ «Գազպրոմ» ընկերությունը պնդում է, որ Եվրոպա մատակարարվող գազի ծավալների նվազեցման պատճառներից մեկը հենց գազային տուրբինի բացակայությունն էր։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button