Պեսկովը հաստատել է Պուտին-Շրյոդեր հանդիպման փաստը

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ օրերս Մոսկվայում Ռուսաստանի նախագահը ընդունել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հնարավորությունը։

Պեսկովի խոսքով` Շրյոդերի հարցին ի պատասխան Պուտինը նշել է, որ անգործության մատնված խողովակաշարը «պատրաստ է ակնթարթային շահագործման»։

«Նախկին կանցլերը ինքն է հարցրել՝ հնարավո՞ր է արդյոք տեսականորեն, կրիտիկական իրավիճակում շահագործել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։ Հատուկ ընդգծեմ, որ այս խոսակցության նախաձեռնողը Պուտինը չի եղել, սակայն նա նշել է, որ տեխնոլոգիապես դա հնարավոր է։ Դա շատ բարդ համակարգ է, որ պատրաստ է ակնթարթային օգտագործման», – նշել է Կրեմլի խոսնակը։

Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը մեկնարկել էր 2018-ին՝ գործնականում ավարտին հասցվելով 2021 թվականի աշնանը։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, սակայն, պաշտոնական Բեռլինը դադարեցրեց խողովակաշարի լիցենզավորման գործընթացը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button