Վաշինգտոնը Մոսկվային կրկին հորդորում է ընդունել բանտարկյալների փոխանակման առաջարկը

Վաշինգտոնը Մոսկվային հորդորել է ընդունել բանտարկյալների փոխանակման առաջարկը, Սպիտակ տան ճեպազրույցում երեկ ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին։

«Մենք լուրջ առաջարկով ենք հանդես եկել, և Ռուսաստանին կոչ ենք անում ընդունել այն»,- ասել է նա։

Երկուշաբթի օրը Վաշինգտոնը Մոսկվայից պատասխան ստացավ բանտարկյալներ՝ ռուսաստանցի Վիկտոր Բուտին և ԱՄՆ քաղաքացիներ Բրիթնի Գրայների և Փոլ Ուիլանի հետ փոխանակելու առաջարկին, սակայն այս արձագանքը անլուրջ ընդունեց, ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Ավելի վաղ Քըրբին ասել էր, որ Ռուսաստանը, իր կարծիքով,«բավական լուրջ չի» արձագանքել ամերիկյան նախաձեռնությանը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Մոսկվային «էական առաջարկ» է ներկայացրել Գրայներին և Ուելանին ազատ արձակելու համար, սակայն մանրամասներ չհայտնեց։ Հուլիսի 29-ին նա հեռախոսով քննարկել էր նաև ԱՄՆ-ի դատապարտված քաղաքացիների ճակատագիրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Ես կոչ արեցի Կրեմլին ընդունել Փոլ Ուելանին և Բրիթնի Գրայներին ազատ արձակելու մեր առաջարկը»,- ասել էր նա։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններ չկան Ուիլանի և Գրայների Բուտի հետ փոխանակման վերաբերյալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button