Վաշինգտոնը չի հրաժարվի կղզու նկատմամբ իր հանձնառությունից․ Նենսի Փելոսին հանդիպել է Թայվանի առաջնորդի հետ

Վաշինգտոնը չի հրաժարվի կղզու նկատմամբ իր հանձնառությունից՝ չնայած Չինաստանի հակազդեցությանը, այսօր Թայվանի առաջնորդ Ցայ Ինգ-Վենի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Այսօր աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրության առաջ», – ասել է Փելոսին իր կարճ ելույթում՝ շարունակելով․ – «Ժողովրդավարությունը պահպանելու Ամերիկայի վճռականությունը այստեղ՝ Թայվանում և ամբողջ աշխարհում, մնում է անկոտրում»:

Փելոսիի այցը մեծացրել է ԱՄՆ-Չինաստան լարվածությունը․ Թայվանը տասնամյակներ առաջ անջատվել է Չինաստանից, բայց Պեկինը կղզին համարում է իր անբաժանելի մասը և ցավոտ է ընդունում օտարերկրացի պաշտոնյաների այցերը Թայվան։ Փելոսին Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, ով այցելել է Թայվան 1997 թվականից ի վեր։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button