Անցած օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք. ՌԴ ՊՆ

Loading...

Անցած օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք՝ Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով՝ Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների երկու ներկայացուցիչ է զոհվել, տասնչորսը՝ վիրավորվել։

Ռուս խաղաղապահների հրամանատարության, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ այդ միջադեպերը հարթվել են, հայտնում է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունն՝ ընդգծելով՝ շփման գծում խախտումներ չեն եղել:

Շաբաթասկզբից Արցախում լարված իրավիճակ է, երեկվանից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Երեկ շփման գծում իրավիճակն ավելի լարվեց, երբ Բաքուն հաղորդեց մեկ զոհի մասին՝ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Պաշտոնական Բաքուն այնուհետև հրապարակավ հայտարարեց, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել:

Այսօր արդեն հայկական կողմը հայտնեց, որ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button