Կրեմլը հուսով է, որ Ուկրաինայից Սև ծովով պարենի արտահանումը կշարունակվի

Loading...

Կրեմլը ենթադրում է, որ Ուկրաինայից «Ռազոնի» բեռնատար նավով 30 հազար տոննա եգիպտացորենի արտահանումը մեկանգամյա գործողություն չէր և շարունակություն կունենա:

«Սա նավահանգիստներում կուտակված հացահատիկը դուրս հանելու մեկանգամյա մեխանիզմ չէր, ուստի, մենք հուսով ենք, որ աշխատանքը արդյունավետ եղանակով կշարունակվի»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուկրաինայից պարենը դուրս հանելու գործարքը Մոսկվան և Կիևը համաձայնեցրել են ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ:

Ուկրաինայի նավահանգիստները պաշարված են Ռուսաստանի կողմից: Այդ նավահանգիստներում կուտակվել են պարենի տասնյակ միլիոնավոր տոննաներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button