Ռուսական դատարանը Բրիթնի Գրայներին դատապարտել է 9 տարվա ազատազրկման

Loading...

Մոսկվայի մարզի Խիմկի ավանի դատարանը թմրադեղի մաքսանենգության համար մեղադրվող ամերիկուհի բասկետբոլիստ Բրիթնի Գրայներին այսօր դատապարտել է 9 տարվա ազատազրկման և մեկ միլիոն ռուբլի տուգանքի:

Բրայներին կալանավորել են այս տարվա փետրվարին Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում: Մաքսավորները նրա պայուսակում հայտնաբերել են հաշիշի յուղով սրվակներ, որոնք թմրադեղ օգտագործողները տեղավորում են ծխելու սարքի մեջ:

Բրայները հայտարարել է, թե գիտի, որ այդ նյութն արգելված է Ռուսաստանում և սխալմամբ է սրվակները դրել պայուսակը:

Բրայները Միացյալ Նահանգների բասկետբոլի կանանց հավաքականի կազմում երկու անգամ վաստակել է օլիմպիական չեմպիոնի և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Վերջին տարիներին նա պայմանագրով խաղացել է Եկատերինբուրգի «Ուրալի լեռնամետալուրգիական կոմբինատի» ակումբի կազմում:

Ենթադրվում է, որ ռուս-ամերիկյան հնարավոր գործարքով, երկու երկրները կփոխանակեն կալանավորներին:

Ըստ ռուսական և ամերիկյան մամուլի, ԱՄՆ-ից Ռուսաստան կվերադառնա զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտն, իսկ Ռուսաստանից Ամերիկա կվերադառնան Գրայները և լրտսեսության համար դատապարտված Փոլ Ուիլանը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, թե «Վաշինգտոնն ամեն ինչ կանի Գրայներին և Ուիլանին օր առաջ տուն վերադարձնելու համար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button