Օգոստոսի 5-ին Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծով դուրս կգան պարենով բեռնված 3 նավեր

Loading...

Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, ուրբաթ օրը՝ օգոստտոսի 5-ին, Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծով դուրս կգան պարենով բեռնված 3 նավեր: Այդ մասին օգոստոսի 4-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Միասնական համակարգող խորհրդի ակտիվ գործունեության ծրագրի շրջանակներեում վաղը ծրագրում ենք Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծով ուղարկել հացահատիկով երեք նավ»,- ասել է Աքարը:

Նա ասել է նաև, թե դատարկ թուրքական բեռնատասրը Ստամբուլում ծրագրված ստուգումից հտրո կմեկնի Ուլրաինա՝ հացահատիկը բեռնելու համար:

Աքարն ասել է, թե Ուկրաինայից հացահատիկի փոխադրման հարցերը քննարկել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ:

Ուկրաինան և Ռուսաստանը հուլիսի 22-ին ՄԱԿ-ի և Թուրքիայի աջակցությամբ են կնքել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և բուսական յուղի փոխադրման գործարքը:

Առաջինն Ուկրաինայից՝ Օդեսայի նավահանգստից, «Ռազոնի» նավն է դուրս եկե Սև ծով: Այն փոխադրում է մոտ 30 հազար տոննա եգիպտացորեն Մերձավոր Արևելքի համար և պետք է խարիսխ գցի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում:

Օգոստոսի 5-ին Սոչիում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button