Ադրբեջանը հերքում է Հայաստանի կողմից ներկայացված մեղադրանքները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել և «կեղծավորություն» է անվանել 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին Հայաստանի արտաքին գերատեսչության կողմից ներկայացրած մեղադրանքը:

«Հղում անելով եռակողմ հայտարարության 6-րդ կետին, Ադրբեջանին դատապարտող Հայաստանի ԱԳՆ-ին տեղեկացնում ենք, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցումը ամիսներ շարունակ իրականացվում է պայմանավորված երթուղով, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այդ մասին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդում է, որ «եթե հայկական կողմը շարունակի տարբեր պատրվակներով ձգձգել իր պարտավորությունների կատարումն, ապա դա ավելորդ անգամ կվկայի եռակողմ հայտարարության իրականացման վերաբերյալ Հայաստանի ապակառուցողական և քայքայիչ դիրքորոշման մասին»:

Նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները և նույնը Հայաստանից է պահանջում:

Բաքուն նաև հիշեցնում է, թե «Հայաստանը տակավին իր ապօրինի զորամիավորումները չի հեռացրել Ադրբեջանի տարածքից»:

«Ադրբեջանը միանգամայն օրինական ճանապարհով է պաշտպանում իր անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button