Կրեմլն արձագանքել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը

Կրեմլը հայտնել է, որ Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների վերաբերյալ Հայաստանի ունեցած հարցերը հնարավոր է պարզաբանել երկխոսության միջոցով:

Այդպես նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների ներկայության և գործունեության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին:

Ըստ Կրեմլի խոսնակի, կան եռակողմ փաստաթղթեր, որոնք ելակետ են, և կարևորն այդ փաստաթղթերով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն է:

«Եթե կան հարցեր, ապա անկասկած պետք է տալ դրանց պատասխանները: Հայկական կողմի հետ մեր սերտ կապերը, որոնք առկա են ամենատարբեր մակարդակներում, թույլ կտան պարզաբանել այդ հարցերը»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button