Կրեմլում չեն բացառում, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կարող են հեռախոսով զրուցել

Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կարող են հեռախոսազրույց անցկացնել:

Այդպես նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է նման զրույց, հաշվի առնելով, որ վերջերս Ռուսաստանի նախագահը հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Տվյալ պահին նախագահի աշխատանքային օրակարգում նման հեռախոսազրույց չի ծրագրվում, բայց անհրաժեշտության դեպքում, անշուշտ, այդ շփումը կարելի է շատ արագ կազմակերպել», – ասել է խոսնակը:

Նա չի բացառել նաև, որ վաղը Սոչիում նախատեսված Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում կարող է անդրադարձ լինել Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին սրված իրավիճակին:

«Չի կարելի բացառել, որ նախագահները մտքեր կփոխանակեն դրա վերաբերյալ»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button