Նենսի Փելոսին Սեուլում ասել է, որ ԱՄՆ-ը ջանք չի խնայի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ կեցվածքը զսպելու համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Հարավային Կորեայի Ազգային վեհաժողովի նախագահ Կիմ Ջին Պյոյի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն ամեն բան կանի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու և Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար:

Երկու խոսնակների հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որով նրանք մտահոգություն են հայտնել Հյուսիային Կորեայում միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների զարգացման և դրանից բխող սպառնալիքի կապակցությամբ:

Նենսի Փելոսին այսօր ավելի ուշ կայցելի Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ գտնվող «Համատեղ անվտանգության տարածք» անվամբ խիստ ամրացված գոտի, որտեղ միաժամանակ պարեկություն են իրականացնում մի կողմից ամերիկա-հարավկորեական և մյուս կողմից՝ հյուսիսկորեական ստորաբաժանումները:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button