Ուկրաինացիները պատրաստվում են ետ մղել ռուսների հակագրոհը Խերսոնի շրջանում

Ուկրաինայի զինված ուժերի հարավային հրամանատարության փոխանցմամբ, բանակը պատրաստվում է ետ մղել Խերսոնի շրջանում խոշոր հակագրոհը, որն այս օրերին ծրագրում են ռուսական ուժերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, այսօր հայտնել է, որ Լվովի շրջանում հրթիռային հուժկու հարվածով ոչնչացրել է պահեստ, որում Լեհաստանից բերված զենք ու զինամթերք էր տեղավորված:

Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի քան հինգ ամիս է տևում: Պատերազմի ընթացքում երկու կողմից զոհվել են տասնյակ հազարավոր զինծառայողներ և հազարավոր խաղաղ բնակիչներ:

Ռուսաստանում հրաժարվում են կիրառել «պատերազմ» եզրույթը և փետրվբարի 24-ին նախաձեռնած գրոհն անվանում են «հատուկ ռազմական օպերացիա»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button