Ջո Բայդենի կորոնավիրուսի նոր ստուգման պատախանը նորից դրական է

Անցած ամիս կորոնավիրուսով վարակված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վերջին ստուգման պատասխանը վերստին դրական է:

Այդ մասին այսօր հայտնել է նախագահի անձնական բժիշկ Քևին Օ՝Քոննորը: Նրա խոսքով, հիվանդության նշանները հետզհետե ավելի թույլ են նկատվում:

«Նախագահն իրեն շատ լավ է զգում, դեռ մի քիչ ունի հազ, բայց վիճակը բարելավվում է»,- ասել է բժիշկը:

Ըստ Օ՝Քոննորի, Բայդենի ճնշումը և ջերմությունը համապատասխանում են նորմային:

«Նրա թոքերը մաքուր են»,- ասել է նախագահի անձնական բժիշկ Քևին Օ՝Քոննորը:

Կորոնավիրուսով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարակվելու մասին հաղորդվել է հուլիսի 21-ին, ինչից հետո նա անցել է ինքնամեկուսացման ռեժիմին:

Հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահը ստիպված էր նորից վերադառնալ կարանտինի ռեժիմին, քանի որ ստուգումը դրական պատասխան էր տվել: Այս ընթացքում Բայդենը Paxlovid տեսակի դեղամիջոց է ընդունել:

Օ՝Քոննորի փոխանցմամբ, բուժումը վերսկսելու անհրաժեշտություն չկա, բայց բժիշկները կշարունակեն հետևել նախագահի առողջական վիճակին:

Նա նորից կլինի կարանտինի պայմաններում, և դա կտևի մինչև կորոնավիրուսի ստուգման բացասական պատասխանի ստացումը:

Սպիտակ տան փոխանցմամբ, այս ամբողջ ժամանակաշրջանում Բայդենը շարունակել է ամբողջ ծավալով կատարել իր նախագահական պարտականությունները:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button