Բողոքի ակցի Երևանում՝ Արցախում խաղաղապահ առաքելությունը պատշաճ կատարելու պահանջով

Loading...

Մի խումբ արցախցիներ առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան առջև։

Ցուցարարները Ռուսաստանից պահանջում են պատճաշ կատարել խաղաղապահ առաքելությունը։ Նրանց համոզմամբ, Արցախում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահներ։ Դեսպանությունից արձագանք չեղավ։

Ցուցարարներն ակցիան շարունակում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Հավաքված արցախցիները Ֆրանսիայի կառավարությունից խնդրում են խաղաղապահ առաքելություն ստանձնել Արցախում, դեսպանատան աշխատակիցներից մեկը եկավ նրանց լսելու, նամակ փոխանցեցին։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ։ Նրանք այժմ նստացույց են սկսել, քանի դեռ դեսպանն իրենց չի ընդունել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ անընդունելի համարեց խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։
Փաշինյանը խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button