Խաղաղապահների գործունեության վերաբերյալ մտահոգությունները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանը փոխանցել է 2021-ին. ԱԳՆ

Loading...

Ռուս խաղաղապահ առաքելության գործունեությանն առնչվող մտահոգությունները հայկական կողմը դեռ նախորդ փետրվարին է փոխանցել ռուսական ղեկավարությանը, հայտարարել է պաշտոնական Երևանը:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը», — նշել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում մեղադրել էր ռուս խաղաղապահներին, թե պատերազմից հետո նրանց ներկայությամբ ու թողտվությամբ են տեղի ունեցել Արցախում մի շարք միջադեպեր, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը, հայ զինծառայողների գերեվարումը, հրադադարի խախտումները։

Մոսկվան դեռ չի տեսել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելուն առնչվող Հայաստանի վարչապետի առաջարկները, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button