Շփման գծում լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է․ ԼՂ ՊՆ

Loading...

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում է Մարմնավաճառներ պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Պաշտպանության բանակը նշում է, որ որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։

Պաշտպանության նախարարությունը նաև որոշ տեղեկությունների է փոխանցել վիրավորների առողջական վիճակից՝ նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են», — ասված է հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button