Պուտինն ու Էրդողանը հնարավոր է այսօր քննարկեն նաև ղարաբաղյան հակամարտությունը․ Պեսկով

Loading...

Այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, երկկողմ տնտեսական համագործակցությունն, այդ թվում՝ էներգետիկ նախագծերը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահի հանդիպման օրակարգում է նաև ղարաբաղյան հակամարտությունը։

«Չի կարելի բացառել, որ նախագահները մտքեր կփոխանակեն [ղարաբաղյան հակամարտության] սրման կապակցությամբ», — ասել է Պեսկովը և հավելել, որ ռուսական կողմը «ուշադիր հետևում է, և, բնականաբար, անհանգստացած է իրավիճակի սրման կապակցությամբ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button