Բաքուն «վճռական բողոք» է հղել Լոնդոնին

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը օգոստոսի 5-ին կանչվել է երկրի արտգործնախարարություն, նրան փոխանցվել է Բաքվի «վճռական բողոքը» Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա իրանցի ծայրահեղական ակտիվիստների հարձակման կապակցությամբ։

«Այդ սադրանքը լրջորեն բացահայտում է դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովման խնդիրը, և ընդունող երկիրը պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկի իր միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան»,- ասվում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն, Բաքուն բրիտանական իշխանություններից պահանջել է «մանրակրկիտ հետաքննել վանդալիզմը և մեղավորներին պատասխանության ենթարկել»։

Պաշտոնական աղբյուրների համաձայն, նախօրեին ծայրահեղական մի խումբ ակտիվիստներ հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա, կրոնական դրոշներ պարզել և դեսպանատան պատշգամբից ծայրահեղական կոչեր հնչեցրել:

«Ոստիկանությունը վերջիններիս դուրս է բերել շենքից և ձերբակալել: Կատարվածը կհետաքննեն Բրիտանիայի իրավապահ մարմինները, քննության մասին հավելյալ տեղեկություն կտրամադրվի», – հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button