Կիևի կոշտ քննադատությունից հետո էլ Amnesty International-ը վերահաստատում է մեղադրանքները

Կիևի կոշտ քննադատությունից հետո էլ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է՝ վերահաստատում է մեղադրանքները Ուկրաինայի հասցեին՝ կրկին պնդելով, որ ուկրաինական զինված ուժերը ռազմական հենակետեր, ծանր սպառազինություն են տեղակայում բնակելի շրջաններում՝ վտանգելով քաղաքացիական բնակչության կյանքը։

Հեղինակավոր կառույցի այդ մասին ծավալուն զեկույցը կոշտ քննադատության է արժանացել Ուկրաինայի իշխանությունների կողմից: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրավապաշտպան կազմակերպությունը «փորձում է արդարացնել ահաբեկիչ պետությանը և պատասխանատվությունը դնել ագրեսորի զոհի վրա»։

«Եզրահանգումները հիմնված են ապացույցների վրա, որոնք ձեռք են բերվել լայնածավալ հետաքննության ընթացքում», – «Ֆրանս Պրեսսին» ուղարկված գրավոր պատասխանում հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալլամարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button