Մակրոնը խոսել է Ալիևի հետ, մտահոգություն հայտնել տարածաշրջանում լարվածության կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հաղորդվում է, որ նախորդ օրը նա զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այս մասին Հայաստանի կառավորությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Ըստ հաղորդագրության՝ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման կարևորությունը։

Նա հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button