Բաքուն քրեական գործ է հարուցել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքով

Loading...

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այսօր հայտնել է, որ քրեական գործ է հարուցել կրոնական արմատականների կողմից Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման դեպքով։

Հաղորդվում է, որ գործը հարուցվել է մի շարք հոդվածներով, մասնավորապես՝ միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, կամ կազմակերպության դեմ ոտնձգության, ուրիշի ունեցվածքը վնասելու, Ադրբեջանի դրոշի և զինանշանի նկատմամբ վիրավորական գործողությունների համար։

Բաքուն նաև դիմել է Բրիտանիայի իրավապահներին հետաքննությանը իրավական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

Օգոստոսի 4-ին Լոնդոնում գործող կրոնական կազմակերպության մի խումբ անդամներ գրավել էին քաղաքի կենտրոնում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը՝ բողոքելով Ադրբեջանում որոշ շիա մահմեդականներին հալածելու դեմ։ Բրիտանիայի ոստիկանությունը ութ մարդ է ձերբակալել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button