Թայվանի նեղուցում Չինաստանի զորավարժությունները կավարտվեն կիրակի կեսօրին

Loading...

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցին անմիջապես հաջորդեցին Չինաստանի լայնածավալ զորավարժությունները Թայվանի նեղուցում։ Օդից և ծովից մարտական կրակոցներով ուղեկցվող զորավարժությունները ամենախոշոր զորվարժություններն են, որ երբևէ անցկացվել են Թայվանի նեղուցում։

Չինաստանի ռազմածովային ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ աշխատակից Չժան Ջունշեն այսօր ասել է, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթանում, ստուգվում են մասնակից զորքերի մարտավարական և տեխնիկական հնարավորությունները։

Նրա խոսքերով՝ զորավարժությունները հասել են իրենց նպատակին՝ զսպելու Թայվանի անկախությանը ձգտող անջատական ուժերին։ «Զորավարժությունները ցույց են տալիս, որ բանակը վճռականություն և կարողություն ունի պաշտպանելու Չինաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», — նշել է նա։

Չինաստանի ռազմածովային և օդուժի համատեղ զորավարժություններում ընդգրկված են 100 կործանիչներ, ավելի քան մեկ տասնյակ ռազմանավեր և այլ զինտեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։

Թայվանի պաշտպանության նախարարը երեկ հայտնել է, որ ռեակտիվ ինքնաթիռներ են օդ բարձրացել չինական կործանիչներին զգուշացնելու համար, որոնք մտել էին Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի։

Փայվանի գրեթե ամբողջ կղզու շրջապատով անցկացվող Չինաստանի զորավարժություններն ավարտվելու են կիրակի կեսօրին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button