Նոր լարվածություն Իսրայելի և Գազայի հատվածի միջև․ կան զոհեր և վիրավորներ

Loading...

Երկրորդ օրն է շարունակվում են հրետակոծությունները Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև, խախտելով ավելի քան մեկ տարի շարունակված հարաբերական կայունությունը։

Այսօր իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ են արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։

Ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ, որի բարձրաստիճան հրամանատարներից մեկը սպանվեց անսպասելի ավիահարվածով։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, թե ուրբաթ օրվա հարվածներով խափանվել է «Իսլմական ջիհադի» հարձակումը։

Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդման համաձայն՝ Իսրայելի հարվածներից 9 մարդ է զոհվել, ևս 79-ը վիրավորվել են։ Գազայի հատվածից մոտավորապես 160 հրթիռ է արձակվել իսրայելական բնակավայրերի, այդ թվում՝ Թել Ավիվի ուղղությամբ։ Հրթիռների մեծ մասը Իսրայելի հակաօդային պաշտպանությունը օդում ոչնչացրել է, իսկ մյուսների պայթյունների հետևանքով մի քանի իսրայելցի թեթև վնասվածքներ են ստացել։

ՄԱԿ-ը, Եգիպտոսը, Քաթարը փորձում են միջնորդել բռնությունները դադարեցնելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button