Մահացել է նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը

2022 թվականի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, Վատիկանում 95 տարեկան հասակում վախճանվել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը վախճանվել է այսօր՝ առավոտյան ժամը 9:34-ին, Վատիկանի Մաթեր Էկլեսիա վանքում»։ասվում է տեղեկատվության մեջ։

Բենեդիկտոս XVI-ը համարվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ ամենաերկարակյաց Պապը։

Բենեդիկտոս XVI (Ջոզեֆ Ռատցինգեր) ծնվել է 1927 թվականին Գերմանիայում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ապա սովորել աստվածաբանություն։

նա 202005 թվականին Հովհաննես Պողոս II-ի մահից հետո նա ընտրվեց Հռոմի Պապ և դարձավ անընդմեջ երկրորդ ոչ իտալացի Պապը։ Բենեդիկտոսի հովվապետությունը ստվերվել է կաթոլիկ քահանաների շրջանում մանկապղծության դեպքերի հետ կապված մի շարք սկանդալներով:

2013 թվականի փետրվարին նա դարձավ նաև առաջին Պապը 500 տարվա ընթացքում, ով ինքնակամ հրաժարական տվեց: Նա իր հրաժարականը պայմանավորել է առողջական խնդիրներով։

Պաշտոնաթողությունից հետո նա ստացել է «թոշակի անցած պապի» պատվավոր կոչում։ Բենեդիկտոս XVI նա մինչև կյանքի վերջ ապրել է Վատիկանի նախկին Mater Ecclesiae («Մայր եկեղեցի») վանքում՝ հազվադեպ երևալով հանրությանը։

Օրեր առաջ Վատիկանը հայտարարեց, որ Բենեդիկտոս XVI-ի առողջական վիճակը վատացել է։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է իր նախորդին։

Վատիկանը հայտարարեց, որ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին, իսկ արարողությունը կգլխավորի ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

Ազատություն ռադիոկայանը

(function(d, s, id){
var js, fjs = d.getElementsByTagName(s)[0];
if (d.getElementById(id)) return;
js = d.createElement(s); js.id = id;
js.src = “//connect.facebook.net/az/sdk.js#xfbml=1&version=v3.2”;
fjs.parentNode.insertBefore(js, fjs);
}(document, ‘script’, ‘facebook-jssdk’));



Վերջին նորություններ

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button