Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող Ալ-Մահվիթ քաղաքի Հաֆաշ թաղամասում գտնվող Ալ-Աքաբի ամբարտակը փլուզվել է հորդառատ անձրեւի պատճառով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 7 մարդ։
Մինչ ամբարտակի մոտ գտնվող տները մնում են ջրի տակ, տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Եմենում 2014 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով բազմաթիվ ամբարտակներ և ջրային ուղիներ չեն կարող պահպանվել: (ԱԹՍ)
Թարգմանություն“24 ԺԱՄ”