
Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Թալեհ Թահիր օղլու Քազիմովի ստորագրությամբ թարմացված 1 մանաթանոց թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2023 թվականի սեպտեմբերի 18-ից։
Այս մասին Banker.az-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունից։
Ստորագրությունը պատկերված է թղթադրամի դիմացի վերին ձախ անկյունում։ Նաև թղթադրամի վրա արտացոլված է «2023» արտադրության տարեթիվը։
Թարմացված 1 մանաթ թղթադրամի դիզայնի այլ տարրերն ու տեխնիկական պարամետրերը պահպանվել են անփոփոխ՝ համապատասխան ներկայումս շրջանառության մեջ գտնվող նույն անվանական արժեքի թղթադրամին։
Թարմացված 1 մանաթանոց թղթադրամը շրջանառության մեջ կլինի ներկայումս շրջանառվող նույն անվանական արժեքի թղթադրամներին զուգահեռ։
Կցվում են թղթադրամի առջևի և հետևի պատկերները։