
Նրանց դեմ հայց է ներկայացրել «Ագրարկրեդիտ» ԲԲԸ-ն
«Ադրբեջանի միջազգային բանկ» ԲԲԸ-ի բանտարկված նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևից և դատապարտված նրա երկու ընկերներից մոտ 18 մլն մանաթ են պահանջում։
Խոսքը նախկին պատգամավոր, General Construction ընկերության ղեկավար Դունյամին Խալիլովի և Ազադ Ջավադովի մասին է, որը ղեկավարում էր Բաքվի պնդուկի վերամշակման գործարանը։
Երկուսն էլ այժմ կրկին դատվում են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Սեպտեմբերի 18-ին դատարանում պարզվեց, որ «Ագրարկրեդիտ» ԲԲԸ-ն իրենց դեմ 17 մլն 735 հազար մանաթի չափով քաղաքացիական հայց է ներկայացրել։
Դատավոր Ալի Մամեդովն ասաց, որ դատարանը ստացել է նման բովանդակությամբ քաղհայց։
«Ագրարկրեդիտի» ներկայացուցիչը դատարանում պաշտպանեց քաղաքացիական հայցը և ասաց, որ Միջազգային բանկի խնդրահարույց վարկերի հետ կապված հարցը վստահված է այս կառույցին։
Ըստ ներկայացուցչի՝ Դունյամին Խալիլովը և Ազադ Ջավադովն օգտվել են բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի հետ ունեցած բարեկամությունից, և 9 հոգու անունով վարկեր են ձևակերպվել։
Ներկայացուցիչը պնդեց, որ վերցրած գումարն իրենք են յուրացրել։ Սակայն Դունյամին Խալիլովն ու Ազադ Ջավադովը չեն ընդունել ներկայացուցչի մեղադրանքները։
Ասացին, որ «Ագրարկրեդիտին» վնաս չեն պատճառել ու պարտք չունեն։
Ավելի ուշ դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։
Նախկին պատգամավորն ու Բաքվի պնդուկի վերամշակման գործարանի նախկին ղեկավարն իրենց մեղավոր չեն ճանաչել։
Նրանք երկուսն էլ նախկինում դատապարտված են եղել Միջազգային բանկի գործով եւ տեւական ժամանակ է՝ բանտում են։
Դունյամին Խալիլովն ու Ազադ Ջավադովը նախկինում դատվել են Միջազգային բանկի գործով։
Այս անգամ նրանք մեղադրվում էին բանկից եւս 6 միլիոն 603 հազար մանաթ յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դունյամին Խալիլովը և Ազադ Ջավադովը կատարել են բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի ապօրինի հանձնարարականները և իրենց ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին ուղարկել բանկի տարբեր մասնաճյուղեր։
Այնտեղ աշխատողների անուններով վարկեր են ձեւակերպվել։ Այս կերպ յուրացվել է բանկից վերցված ավելի քան 6 մլն 600 հազար մանաթ գումար։
Այս քրեական գործի քննությունը վարել է կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը։
Դունյամին Խալիլովի և Ազադ Ջավադովի վերաբերմունքն այս մեղադրանքին հայտնի չէ։ Սակայն նախորդ դատավարության ժամանակ նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել։ Այդուհանդերձ, նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Դատավճռի համաձայն՝ Դունյամին Խալիլովը դատապարտվել է 13, իսկ Ազադ Ջավադովը՝ 11 տարվա։
Բաքվի վերաքննիչ դատարանը նախկին պատգամավորի պատիժը կրճատել է 3 ամսով։
Ջահանգիր Հաջիևը, ով անազատության մեջ է 2015 թվականի դեկտեմբերից, դատապարտվել է 16 տարի 3 ամիս ազատազրկման։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում, ասում է, որ իրեն ձերբակալել են հրամանով։