Բերման է ենթարկվել Abzas Media-ի լրագրող Նարգիզ Աբսալամովան։
Toplum TV-ն հայտնում է, որ այսօր Բաքվի քաղաքային ոստիկանության բաժանմունք հայտարարության համար հրավիրված լրագրողը բաժանմունքից տեղափոխվել է Խաթայի շրջանի ոստիկանական բաժանմունք։
Նարգիզ Աբսալամովայի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածի հատկանիշներով (Մաքսանենգություն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Մինչ այդ նոյեմբերի 20-ին բերման էին ենթարկվել «Աբզաս Մեդիա» ինտերնետային հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին և փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, իսկ նոյեմբերի 21-ին բերման էին ենթարկվել հրատարակության գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆքիզին։ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը բոլոր երեք անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ազատազրկում։
Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով մեղադրվող լրագրողներն իրենց մեղավոր չեն ճանաչում։ Նրանք նշում են, որ իրենց ձերբակալությունները կապված են իրենց մասնագիտական գործունեության և «Աբզաս Մեդիա»-ում հրապարակված կոռուպցիոն հետաքննության հետ։