Պայթյունը տեղի է ունեցել նրա գերեզմանի մոտ։
Այսօր լրանում է Սոլեյմանիի սպանության չորրորդ տարին։
Պարզ չէ, թե ինչն է պայթյունի պատճառ դարձել, և դեռ ոչ մի խումբ այդ մասին հայտարարություն չի արել, գրում է BBC News-ը։
Համացանցում տեսանյութեր են տարածվում պայթյունների վայրից։
BBC Farsi-ն հայտնում է, որ Քերմանի քաղաքապետ Սաիդ Շերբաֆը հայտնել է, որ պայթյունները տեղի են ունեցել 10 րոպե տարբերությամբ։
«Tasnim»-ի փոխանցմամբ՝ ռումբերը տեղադրված են եղել երկու տոպրակի մեջ եւ ակտիվացվել հեռակա կարգով։
Պաշտոնյաները պայթյունի տարածքում գտնվող մարդկանց անմիջապես խնդրել են հնարավորինս շուտ լքել արարողության վայրը։
Կարմիր մահիկի ընկերության գլխավոր տնօրենն ասաց, որ արարողության ժամանակ մարդաշատ է եղել։
Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Այսօր հարյուրավոր մարդիկ երթով շարժվել են դեպի գեներալ Սոլեյմանիի գերեզմանը՝ հիշատակի արարողության համար։
2020 թվականին Սուլեյմանիին սպանելու հրամանը տվել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը։
Գեներալ Սոլեյմանի Ալին համարվում էր Իրանի ամենահզոր դեմքը՝ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիից հետո։
Ղասեմ Սոլեյմանին վերահսկում էր «Quds» ուժերը՝ Հեղափոխական պահապանների արտաքին գործողությունների բաժինը:
Այս ուժերի միջոցով Սոլեյմանին պատասխանատու էր դաշնակից կառավարությանն ու զինված խմբավորումներին, այդ թվում՝ Համասին և Հեզբոլլահին, ֆինանսներ, զենք, հետախուզություն և նյութատեխնիկական ապահովման համար:
Ավելին կարդացեք այստեղ՝ Ո՞վ էր Ղասեմ Սոլեյմանին.