Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը որպես թեկնածու կմասնակցի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին և, հետևաբար, վաղաժամկետ կլքի իր պաշտոնը։
Gununsesi.info տեղեկացնում է, որ Ս.Միշելը այս տեղեկությունը հայտնել է բելգիական թերթերին տված հարցազրույցում։
«Ես որոշել եմ մասնակցել 2024 թվականի Եվրոպական ընտրություններին։ Եթե ընտրվեմ, կզբաղեցնեմ իմ տեղը. Եվրախորհուրդը կարող է որոշում կայացնել և անվանել իրավահաջորդին մինչև հունիսի վերջ՝ հուլիսի սկիզբ»,- ասել է Միշելը։
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավը չպետք է ազդի իր ներկայիս դիրքորոշման վրա։
Միշելը նշել է, որ 2024 թվականը շատ կարևոր ընտրական տարի է ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ աշխարհում։
«Առաջին հերթին եվրոպական նախագիծը գտնվում է խաչմերուկում եւ անհրաժեշտություն կա ամրապնդել եվրոպական ժողովրդավարության լեգիտիմությունը։ Ես ցանկանում եմ դառնալ եվրոպական նախագծի կառուցման թիմի մի մասը և շարունակում եմ ծառայել դրան»,- ասաց նա։
Բելգիայի նախկին վարչապետ Միշելը թեկնածու է լինելու աջ կենտրոնամետ Բարեփոխումների շարժում կուսակցությունից։
Նա Եվրոպայի խորհուրդը գլխավորում է 2019 թվականի վերջից։ Միշելը կարող է պաշտոնավարել մինչև նոյեմբերի վերջ։
Ավելի վաղ Միշելը, ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարձակման, ասել էր, որ Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս, որ Մոսկվան շահագրգռված չէ խաղաղ բանակցություններով։
Մինչ այդ՝ փետրվարի 1-ին, նա հայտարարեց արտակարգ գագաթնաժողովի մասին՝ նվիրված Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի միջնաժամկետ օգնության ծրագրի խնդրին։
Նշենք, որ Շառլ Միշելը Եվրամիության խորհուրդը գլխավորում է 2019 թվականից։ Մինչ այդ նա Բելգիայի վարչապետն էր։ ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնում նրա լիազորությունները ավարտվում են այս տարվա նոյեմբերին։ Եվրախորհրդարանի ընտրությունները կանցկացվեն հունիսի 6-ից 9-ը։
Gununsesi.info