Վաղը ավարտվում է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ ընտրական փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։
Toplum TV-ն APA-ին հղումով հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ առաջադրման փաստաթուղթը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվի քվեարկության օրվանից առնվազն 50 և առնվազն 30 օր առաջ մինչև ժամը 18:00-ն։
Ըստ տեղեկությունների՝ մինչ այժմ նախագահի պաշտոնում հաստատվել է 17 մարդու թեկնածություն։
Նախագահի գրանցված թեկնածուների թիվն այս պահին 3 է։
Նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի թեկնածությունը գրանցվել է 2023 թվականի դեկտեմբերի 30-ին կայացած ԿԸՀ նիստում, իսկ Զահիդ Օրուջի և Ռազի Նուրուլլաևի թեկնածությունը նախագահի պաշտոնում 2024 թվականի հունվարի 6-ին կայացած նիստում։
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։