Բաքվի կենտրոնական հատվածների փողոցներում և պողոտաներում հեծանվային ուղիների եզրերին կտեղադրվեն անվտանգության պատնեշներ։
Toplum TV-ն «Թրենդ» գործակալությանը հղումով հայտնում է, որ այս մասին հունվարի 8-ին հայտնել է Ադրբեջանի վերգետնյա տրանսպորտի գործակալությունը (AYNA):
Ըստ տեղեկությունների՝ այդ անվտանգության պատնեշները հաստատությունը կտեղադրի հեծանվորդների անվտանգությունն ապահովելու համար։
Բաքվում հեծանվային արահետների կառուցման AYNA-ի պատրաստած նախագծի իրականացումը սկսվել է անցյալ ամիս։
Տեղեկատվության համաձայն՝ նախագծի սկզբնական փուլը հիմնականում ընդգրկելու է Բաքվի քաղաքի կենտրոնական հատվածները՝ Իստիգլալիյեթ փողոցը, Ադրբեջանի պողոտան, Միրզաագա Ալիևի փողոցը, Բյուլբուլ պողոտան, Ֆիքրեթ Ամիրովի փողոցը և Բուլվարի տարածքը։ Փուլային կարգով շարունակականությունը կապահովվի՝ կառուցելով այս տեսակի հեծանվային գոտիներ նաև այլ փողոցներում։