Բաքվում բիզնեսով զբաղվող «Mercorama LC»-ի գործադիր տնօրեն Մարտին Ռայանը, ով ձերբակալվել է Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով, իրեն մեղավոր չի ճանաչում և կտրականապես հերքում է իրեն առաջադրված լրտեսության մեղադրանքը։
Toplum TV-ն հայտնում է, որ այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը տված հայտարարության մեջ ասել է նրա փաստաբան Նիզամի Ալիեւը
«Մարտին Ռայանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պարզ ասած՝ Ֆրանսիան խաբվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից»,- ասել է Ն.Ալիեւը
Փաստաբանը հայտնեց նաեւ, որ թեեւ իր պաշտպանյալը դիմել է դատարան խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու համար, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը։ Նիզամի Ալիևն ասել է, որ այս որոշման դեմ արդեն բողոք է ներկայացվել։
Մարտին Ռայանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրտեսության կասկածանքով։ Ավելի ուշ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 4 ամսով կալանավորում։