«Սինագոգը, որը լեռնային հրեաների պաշտամունքի վայրն է, կառուցել է Ադրբեջան պետությունը»։
Toplum TV-ն ԱՊԱ-ին հղումով հայտնում է, որ հունվարի 11-ին լրագրողներին տված իր հայտարարության ժամանակ այս մասին ասել է Լեռնային հրեաների կրոնական համայնքի նախագահ Միլիխ Եվդաևը։
«Միաժամանակ, հրեական կրոնական եւ մշակութային կենտրոնը կառուցվում է Ադրբեջանի նախագահի ֆինանսական աջակցությամբ եւ հրահանգով։ Սա Ադրբեջանն է»,- ասաց նա։