Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանում գնաճը նվազել է մինչև 8,8 տոկոս։
Toplum TV-ն հայտնում է, որ այս մասին ասված է Վիճակագրական պետական կոմիտեի՝ հունվարի 15-ին հրապարակված տեղեկատվության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերին գնաճի ցուցանիշը 0,6%-ով ցածր է եղել նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ։
Արձանագրվել է պարենային ապրանքների, խմիչքների և ծխախոտի ապրանքների 9,6 տոկոս գնաճ, ոչ պարենային ապրանքների 8,4 տոկոս գնաճ:
Նշվել է նաև, որ բնակչությանը մատուցվող վճարովի ծառայությունների գնաճը կազմել է 8,2 տոկոս։
2023 թվականի դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0,5 տոկոս, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 0,2 տոկոս։