Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 16-ին այցելել է Լենքորանի շրջան։
Toplum TV-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ երկրի ղեկավարն իր այցի շրջանակներում բացել է Լենքորանի տարածաշրջանային «ASAN service» կենտրոնը։
Իլհամ Ալիեւը ծանոթացել է նաեւ Լենքորանի նորակառույց ժամանակակից քրեակատարողական համալիրում ստեղծված պայմաններին։
Նախագահը ծանոթացել է նաև Սեպարադի գյուղում գտնվող «Լարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) հրուշակեղենի արտադրամասում և «Լենկ Ֆրուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) ցիտրուսային նորաստեղծ այգում ստեղծված պայմաններին։
Իլհամ Ալիևն այցելել է Լենքորանի անվան Նեֆթչալա շրջան։ Նա այստեղ մի քանի ձեռնարկություններ է բացել, ծանոթացել ստեղծված պայմաններին։