Բաքվից դուրս մի շարք բուհերի տեղափոխումը բացառություն չէ։
Toplum TV-ն APA-ին հղումով հայտնում է, որ այս մասին հունվարի 16-ին լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Պետական քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևը։
Ըստ նրա՝ սա շատ լուրջ բարեփոխում է, որը պետք է իրականացնի Գիտության եւ կրթության նախարարությունը։
«Չեմ բացառում, որ առանձին բուհեր կարող են տեղափոխվել և շարունակել իրենց գործունեությունը մեկ կամպուս ստեղծելով։ Սա կարող է կարեւոր բարեփոխում լինել թե՛ կրթության կազմակերպման, թե՛ ներքաղաքային ենթակառուցվածքների բարելավման առումով։ Առաջիկա տարիներին այս հարցի առնչությամբ Գիտության և կրթության նախարարության հետ համատեղ կպատրաստվի և կիրականացվի Գործողությունների ծրագիրը»,- իր հայտարարության մեջ նշել է հանձնաժողովի նախագահը։