Եվրախորհրդարանը չի դիտարկի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։
Toplum TV-ն հայտնում է, որ հունվարի 15-ին Եվրախորհրդարանի Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի համանախագահներ, խորհրդարանականներ Դեյվիդ ՄքԱլիսթերը և Թոմաս Թոբենը հաստատության անունից հայտարարություն են տարածել։
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանը չի դիտարկի ընտրությունները, հետևաբար չի մեկնաբանի ընտրությունների ընթացքն ու արդյունքները։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ պատգամավորները կարող են անհատապես գնահատել ընտրությունների ընթացքը, սակայն նրանք իրավունք չունեն դա անել խորհրդարանի անունից։
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 7-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու. Ընդդիմադիր «Մուսավաթը» և Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը որոշել են չմասնակցել ընտրություններին, իսկ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը բոյկոտել է ընտրությունները։