Եվրախորհրդարանը չի դիտարկի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս մասին ասված է հունվարի 15-ին Եվրախորհրդարանի ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբի համանախագահներ պատգամավորներ Դեյվիդ Մաքալիսթերի եւ Թոմաս Թոբի համատեղ հայտարարության մեջ։
Քանի որ Եվրախորհրդարանը չի դիտարկելու ընտրությունները, չի մեկնաբանի ընտրությունների ընթացքը, ինչպես նաև հայտարարված արդյունքները։
«Եվրախորհրդարանի ոչ մի անդամ իրավասու չէ դիտարկել կամ մեկնաբանել ընտրությունները այս ինստիտուտի անունից»,- ասված է հայտարարության մեջ։ Եթե Եվրախորհրդարանի որեւէ պատգամավոր որոշի մեկնաբանել ընտրությունները, դա կլինի իր անձնական նախաձեռնությունը, ոչ թե Եվրախորհրդարանի։
* Եվրոպական խորհրդարանի ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խումբը դիտարկում է ընտրությունները միջազգային մակարդակով և նպաստում է ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին:
Թուրան