Նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 18-ին ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբիի հավատարմագրերը։
Հիշեցնենք, որ դեսպանը Բաքու է ժամանել 2023 թվականի դեկտեմբերի 2-ին։
Դեկտեմբերի 16-ին դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին, իսկ մեկ ամիս անց երկրի ղեկավարն ընդունեց դրանք։ ԱՄՆ դեսպաններից ոչ մեկն այսքան չսպասեց Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը։