Այսօր Եվրամիության երկրների դեսպաններն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Շեհիդների ծառուղի և ծաղիկներ դրել 1990 թվականի հունվարի 20-ի անմեղ զոհերի շիրիմներին։
Եվրամիության առաքելության ղեկավար Պյոտր Միխալկոն X հարթակի իր էջում գրել է, որ «Եվրամիության երկրների իր գործընկերների հետ ոգեկոչել է 1990 թվականի հունվարյան սեւ ողբերգության ժամանակ խորհրդային զորքերի կողմից զոհված զոհերի հիշատակը»։
ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին իր հերթին գրել է.«Այսօր մենք նշում ենք սև հունվարի իրադարձությունները և հիշում նրանց, ովքեր մահացել են։ Ցավակցում ենք նրանց ընտանիքներին ու հարազատներին»։