Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) մտահոգություն են հայտնել Ադրբեջանում լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալության կապակցությամբ։
Փաստաթղթում նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերից 10 լրագրող կալանավորվել է, իսկ ձերբակալությունները շարունակվել են վերջին օրերին։
Նշվում է, որ հունվարի 13-ին «Աբզաս Մեդիա» կայքի թղթակից Էլնարա Գասիմովան մաքսանենգության մեղադրանքով դատարանի որոշմամբ դատապարտվել է նախնական ազատազրկման՝ 4 ամիս ժամկետով։
Երկու օր անց JAMNews-ի լրագրող Շահին Ռզաևը կալանավորվեց «մանր խուլիգանության» մեղադրանքով և դատապարտվեց 15 օր վարչական կալանքի (հաջորդ օրը Վերաքննիչ դատարանը նրա ազատազրկման պատիժը փոխարինեց տուգանքով և ազատ արձակեց լրագրողին», – նշել է Թուրանը։
«2023 թվականի նոյեմբերը նշանավորեց բռնաճնշումների սկիզբը հետաքննող հրապարակումների և կառավարությանը քննադատող լրագրողների, ինչպես նաև երկու ակտիվիստների և մեկ ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ՝ շինծու մեղադրանքներով», – ասվում է IFJ-EFJ-ի հայտարարության մեջ:
Հարձակման ենթարկված լրատվամիջոցների թվում է Abzas Media-ն։ Հրատարակությունը զբաղվում է մարդու իրավունքների ոլորտում հետազոտություններով, ընդգծվում է փաստաթղթում։
Նշվում է, որ մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին, Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգիզին եւ եւս երեք լրագրող։
IFJ-EFJ-ի հայտարարության մեջ ասվում է.
«Եթե նրանք մեղավոր ճանաչվեն «անօրինական փողեր երկիր բերելու համար դավադրության» մեղադրանքով, նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում»,- ասված է հաղորդագրությունում։
Նույն մեղադրանքով ձերբակալվել են նաև Kanal-13 առցանց հեռուստաալիքի ղեկավար Ազիզ Օրուջովը և այս ռեսուրսի հետ համագործակցող Շամո Էմինովը։ Այս հեռուստաալիքի մեկ այլ լրագրող Ռուֆաթ Մուրադլին վարչական կարգով ձերբակալվել է 30 օրով (նա արդեն ազատության մեջ է, նշել է Թուրանը)։
IFJ-ի և EFJ-ի գլխավոր քարտուղարներ Էնթոնի Բելանգերը և Ռիկարդո Գուտերեշը կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր ձերբակալված լրագրողներին և հանել նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքները։