Նարմին Ջարչալովան նշանակվել է Ադրբեջանի COP29 օպերացիոն ընկերության կառավարման խորհրդի նախագահ։
Toplum TV-ն հայտնում է, որ հունվարի 22-ին այս մասին տեղեկություն է տարածել էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը։
Հաղորդվում է, որ Ն. Ջարչալովան սովորել է Ադրբեջանի Լեզուների համալսարանում բակալավրի աստիճանով, իսկ 2013 թվականին ավարտել է ADA համալսարանի դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրան։
Դրանից հետո նա ավարտել է Հարվարդի Քենեդու դպրոցի ասպիրանտուրան՝ հանրային առաջնորդություն, իսկ 2021-2022 թվականներին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հանրային կառավարում մագիստրատուրան։
2013 թվականից աշխատել է Հեյդար Ալիևի Կենտրոնի միջազգային կապերի բաժնում, Հեյդար Ալիևի Հիմնադրամի շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության նախագծերի ղեկավար, ԱՀ նախագահի աշխատակազմում՝ տարբեր պաշտոններում։ 2023 թվականին եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված COP28-ի ադրբեջանական տաղավարի նախագծերի ղեկավարը։
Մինչ այդ մի շարք միջազգային կազմակերպություններ քննադատել էին Ադրբեջանի կառավարությանը, քանի որ «COP29» կլիմայի փոփոխության գագաթնաժողովի կազմկոմիտեի անդամների մեջ կանայք չկան։
«She Changes Climate» քարոզարշավի խումբը 28 հոգանոց թիմում միայնակ կնոջ բացակայությունն անվանել է «հետընթաց»:
Բրիտանական «The Guardian» հրատարակությունում հրապարակված քննադատական հոդվածից հետո Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել COP29-ի կազմկոմիտեում՝ հօգուտ կանանց։