Երկրի ղեկավարը հունվարի 22-ին ծանոթացել է «Սպիտակ քաղաքում» կատարված աշխատանքներին։
Ընդհանուր առմամբ, «Սպիտակ քաղաքում» նախատեսված է 1650 հա տարածք զբաղեցնող 10 տարբեր ոճի թաղամասեր, 120 հազար բնակելի և սպասարկման օբյեկտների կառուցում, 350 հա լանդշաֆտային աշխատանքներ և 10 կիլոմետրանոց բուլվարների ստեղծում։ Մինչ այժմ ավարտվել է 91 շենքի շինարարությունը։ Ծրագրի ամբողջական ավարտից հետո այստեղ կապրի 280 հազար բնակիչ, կստեղծվի 240 հազար աշխատատեղ, ասվում է պետության ղեկավարի կայքում։
Նշենք, որ «Սպիտակ քաղաքի» տարածքում տեղադրվել են արտասահմանցի հայտնի քանդակագործներ Էնրիկե Կաբրերայի եւ Ջոզեֆ Կլիբանսկու աշխատանքները։