Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Նիստը նախագահում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Եվրամիության տեղեկատվության համաձայն, Բորելը, ի թիվս այլ հարցերի, կգնահատի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա իրավիճակը և կնշի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի վերակենդանացման կարևորությունը։