Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի բացառել, որ ականների մասին նոր տեղեկություններ կփոխանցվեն Ադրբեջան։
Toplum TV-ն հայտնում է, որ հայ նախարարն այս մասին ասել է հունվարի 23-ին մամուլի հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում Ղարաբաղում ականապատ տարածքների մասին նոր տեղեկություններ ստանալու ուղղությամբ։
Մինչ այդ, Երևանը երկու անգամ Բաքվին է տվել ականների քարտեզները։ Սակայն պաշտոնական Բաքուն բազմիցս բողոքել է ականների քարտեզների անճշտությունից։
Միրզոյանն այսօր իր հայտարարության մեջ ասել է նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ։
Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։