Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, խորհրդարանի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։
Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացումը և նոր ոլորտներ ընդգրկելը։ Ընդգծվել է Շուշայի հռչակագրի կարևորությունը, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության, միջխորհրդարանական հարաբերությունների և այլ ոլորտներում համագործակցության, երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունների կարևորության վերաբերյալ։ հատկապես նշվել է.