Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններ։
Toplum TV-ն հայտնում է, որ այս մասին փետրվարի 1-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։
Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի ռազմական համագործակցության երկկողմ պլան։